Կիրո Մանոյան. Պատերազմն անցանկալի է Ադրբեջանի համար, քանզի կսպառնա նրա նավթային շահերին

Կիրո Մանոյան. Պատերազմն անցանկալի է Ադրբեջանի համար, քանզի կսպառնա նրա նավթային շահերին

PanARMENIAN.Net - ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ չէ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Մանոյանը, Ադրբեջանը մարտական գործողություններ կսկսի երկու դեպքում` եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները կամ Ադրբեջանը վստահ լինի իր հաղթանակի մեջ:

«Հիմա Ադրբեջանի նախագահը խոսում է հակամարտության համբերատար լուծման մասին: Պատերազմի սկիզբը սպառնալիքի տակ կդնի Ադրբեջանի նավթային շահերը, և Բաքուն դա հասկանում է: Պատերազմն անցանկալի է թե հակամարտող կողմերի, թե միջնորդ երկրների համար»,- ասել է Մանոյանը, հավելելով, որ պատերազմի հավանականությունը չի կարելի լիովին բացառել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---