15 հուլիսի 2011 - 17:11 AMT
Հուլիսի 15-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367.30 դրամ

Հուլիսի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2300000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 366.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 366.75 դրամ, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հուլիսի 15-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367.30 դրամ` հուլիսի 14-ի համեմատ կրճատվելով 0.77 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 519.18 դրամ` կրճատվելով 4.58 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 13.06 դրամ` կրճատվելով 0.06 կետով: Այդ մասին հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: