15 հուլիսի 2011 - 19:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մեկենաս Լևոն Հայրապետյանը որոշեց հոսանքազրկել Գանձասարի եկեղեցին

Մեկենաս Լևոն Հայրապետյանը, որը նախաձեռնել է Գանձասարի եկեղեցու վերականգնողական աշխատանքները, որոշել է դադարեցնել եկեղեցու վերականգնումը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին Արցախի բնակիչ Մարութ Վանյանը, մեկենասը ոչ միայն հրաժարվել է վճարել շինարարներին, որոնք իրականացրել են այսպես կոչված «վերականգնողական աշխատանքները», միաժամանակ որոշել է նաև չվճարել համալիրի լուսավորության համար: Ինչպես հայտնել է աղբյուրը, այդ մասին հաղորդել է եկեղեցու քահանան:

Միաժամանակ նա ասել է, որ չնայած նրան, որ հայկական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որ իբր Գանձասարում մի քանի օր դադարեցվել են շինարարական աշխատանքները, իրականում դրանք դադարեցվել են միայն նախօրեին:

ՖՈՏՈՇԱՐՔ