15 հուլիսի 2011 - 19:21 AMT
Հայաստանում կնշեն Խոհարարների միջազգային օրը

Հայաստանում նշելու են Խոհարարների միջազգային օրը: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Խոհարարների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Մանդալյանը, միջոցառմանը ցանկացել են մասնակցել Ավագ խոհարարների միավորումների համաշխարհային ասոցիացիայի 95 անդամ երկրների բոլոր մասնակիցները: «Սակայն, առայժմ մասնակիցների կոնկրետ թիվը հայտնի չէ»,- ասել է նա: Նրա խոսքով, հայկական խոհանոցը բավական լավն է, սակայն այլ երկրների համեմատ Հայաստանում խոհարարության ոլորտը բավական դանդաղ է զարգացել: