Անվանի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանն այս տարվա փետրվարին արժանացավ «Grammy awards» մրցանակի

PanARMENIAN.Net - Անվանի հայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը այս տարվա փետրվարին արժանացել է «Grammy awards» մրցանակի «Miho: Journey to the Mօuntain» (Միխո. Ճանապարհորդություն դեպի լեռներ) ալբոմի ձայնագրությանը մասնակցելու համար: Ինչպես հայտնի է, այդ ալբոմի ստեղծման նախաձեռնող է դարձել Պոլ Վինտերը: Այդ ալբոմը շահել է «Լավագույն ալբոմ նյու էյջ ոճում»: Բոյաջյանը հաղորդել է, որ ալբոմը ձայնագրվել է Ճապոնիայում «Միխո» թանգարանում:

Պետք է նշել, որ ալբոմի ձայնագրության ընթացքում օգտագործվել են բնական ձայներ:

«Գրեմմիի» հանձնման 53-րդ ամենամյա արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում 2011-ի փետրվարի 13-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---