Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 6-րդ լիագումար նիստը

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 6-րդ լիագումար նիստը

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 6-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

Նիստի ընթացքում քննարկվեցին ապագա համաձայնագրի հիմնական նպատակներին եւ սկզբունքներին, քաղաքական երկխոսությանը և արդարադատության ու անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա հոկտեմբերին:

Հուլիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը:

Նիստին քննարկվեցին ԵՄ մուտքի վիզաների դյուրացման գործընթացը, միգրացիոն խնդիրներին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, սահմաների կառավարմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---