15 հուլիսի 2011 - 21:17 AMT
Երևանում 100 մարզիկների մասնակցությամբ տեղի կունենա «Պատանի սամբիստ-2011» առաջնությունը

Հուլիսի 16-ից 17-ը Երևանում տեղի է ունենալու «Պատանի սամբիստ-2011» ակումբային թիմային առաջնություն` մասնակցությամբ 1997-1998 թվականներին ծնված շուրջ 100 երեխաների: Հաղթող թիմը կմասնակցի հոկտեմբեր ամսին Մոսկվայում կայանալիք «Պատանի սամբիստ-2011» մրցաշարի եզրափակչին, ուր ուժերը կչափի այլ պետությունների նմանատիպ առաջնություններում հաղթած թիմերի հետ:

Հայաստանյան մրցաշարի ընթացքին հետևելու համար Երևան է ժամանելու Սիրողական սամբոյի միջազգային ֆեդերացիայի /FIAS/ առաջին փոխնախագահ, ԽՍՀՄ, Եվրոպայի, Աշխարհի առաջնությունների մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Դավիթ Ռուդմանը: