Գանձասարի պարսպի երեսպատումը շարունակվում է ակտիվ տեմպերով 16 հուլիսի 2011 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Գանձասարի պարսպի երեսպատումը շարունակվում է ակտիվ տեմպերով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել աղբյուրը Արցախում, չնայած պահանջներին ու դրանց հետևած խոստումներին հուլիսի 15-ի 19.00-ի դրությամբ պարսպի երեսպատումը ոչ միայն չէր դադարեցված, այլ շարունակվում էր արագ տեմպերով: Ըստ հուլիսի 15-ի հաղորդագրության, բարերար Լևոն Հայրապետյանը, որը նախաձեռնել էր Գանձասարի վերականգնման աշխատանքները, որոշել էր կասեցնել դրանք: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Արցախի բնակիչ Մարութ Վանյանը, մեկենասը ոչ միայն հրաժարվել է վճարել շինարարներին, որոնք այսպես կոչված «վերականգնողական աշխատանքներն էին» կատարում, այլ նաև որոշել է այլևս չվճարել վանքի լուսավորման համար: Ինչպես հայտնել է աղբյուրը, այդ մասին հայտնել է վանքի սպասավորը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net –ին ԼՂՀ կառավարությանը կից պատմական հուշարձանների պահպանման և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը, դեռ 2011թ. մայիսին նամակ էր ստացվել ՀԱԵ Արցախի թեմից, որտեղ որպես ֆինանսավորող հովանավոր նշվել էր Լևոն Հայրապետյանի անունը: Ըստ Սարգսյանի, վարչությունն այն ժամանակ թույլ չտվեց երեսպատման աշխատանքներ կատարել, քանի որ դա կաղավաղեր Գանձասարի պատմական տեսքը: Եսրսպատումը դադարեցնելու կոչին միացավ նաև Վերականգնող Ճարտարապետների հայկական ասոցիացիան: «Գանձասարի վանքի վերականգնումը բարերարից ավելի քիչ միջոցներ կպահանջեր, եթե իրականացվեր օրենքի շրջանակներում, եթե նա դիմեր Վերականգնող Ճարտարապետների ասոցիացիային»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը: Ըստ նրա, ասոցիացիան դեռևս 1989թ. մշակել էր Գանձասարի վանքի վերականգնման նախագիծը, սակայն այն այդպես էլ մնաց արխիվներում: Իր հերթին ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը ասել է, որ դեռ ուշ չէ փրկել Գանձասարը: Ըստ նրա, կան տեղեկություններ, որ պարսպի երեսպատումը դադարեցված է, սալիկները կապամոնտաժվեն, և կվերակագնվի պարսպի սկզբնական տեսքը: Գանձասարի պարիսպի երեսպատումը մեծ աղմուկ է բարձրացրել Facebook-ում և հայ բլոգերների շրջանում, դժգոհության ալիք բարձրացրել արվեստասերների շրջանում: Facebook-ում կազմակերպված հարցման արդյունքում այսօրվա դրությամբ երեսպատմանը դեմ է արտահայտվել 2142 մարդ և միայն 42 օգտվող «կողմ է» քվեարկել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |