Երևանում կանցկացվեն ռոբոտների քաղաքային ցուցադրություններ

Երևանում կանցկացվեն ռոբոտների քաղաքային ցուցադրություններ

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում նախատեսում է հուլիս ամսից կազմակերպել ռոբոտների քաղաքային ցուցադրություններ:

Ցուցադրությունների նպատակն է ԱրմՌոբոտիքսի մասնակիցների աշխատանքները ներկայացնել հասարակության առավել լայն շերտերին, ինչպես նաև հետաքրքիր դարձնել Երևանի բնակիչների ամառային առօրյան:

«Մենք նպատակ ունենք ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ցուցադրությունները կանցկացվեն հետևյալ վայրերում ժամը՝ 19:00-ին ` հուլիսի 19-ին Շ. Ազնավուրի անվան հրապարակում, հուլիսի 22 Թումանյանի անվան այգում, օգոստոսի 5-ին Ազատության հրապարակում, օգօոստոսի 12-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածի այգիում և սեպտեմբերի 1-ին «Սիրահարների» զբոսայգում։

ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարևոր է համարում երիտասարդների ներուժը ռոբոտաշինության զարգացման գործում:

ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն, գլխավոր հովանավորը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը՝ «Առվա» ընկերությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---