Կոալիցիան պաշտոնապես հրավիրել է ընդդիմությանը երկխոսելու

Կոալիցիան պաշտոնապես հրավիրել է ընդդիմությանը երկխոսելու

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր Քաղաքական կոալիցիայի անունից հայտարարել է, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը` Դավիթ Հարությունյանի /ՀՀԿ/, Գագիկ Մինասյանի /ՀՀԿ/, Նաիրա Զոհրաբյանի /ԲՀԿ/, Վարդան Բոստանջյանի /ԲՀԿ/, Մհեր Շահգելդյանի / «Օրինաց երկիր»/ եւ Խաչիկ Հարությունյանի / «Օրինաց երկիր»/ մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net ի կողմից ստացված հայտարարության մեջ, աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին հուլիսի 18-ին ժամը 16.00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ / «Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ/ առաջին հանդիպման համար:

Նախորդ շաբաթ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են ընդդիմության հետ երկխոսության հանձնաժողովը և պատրաստ են հանդիպել առաջիկա 10 օրերին: Ըստ նրա, կոալիցիոն կուսակցություններից հանձնաժողովի կազմում ընդգրկվել է երկուական ներկայացուցիչ:

Հունիսի 2-ին տեղի էր ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Քաղխորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի` իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը: Ինչպես հաղորդում են PanARMENIAN.Net ին ՀԱԿ-ից, քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության հետևյալ կազմը.

Լևոն Զուրաբյան – Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)

Դավիթ Շահնազարյան – Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ

Վահագն Խաչատրյան – Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար

Ֆելիքս Խաչատրյան – Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար

Սամվել Աբրահամյան – ՀՀՇ վարչության փոխնախագահ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---