16 հուլիսի 2011 - 13:02 AMT
Տիգրան Պետրոսյանը շարունակում է գլխավորել Բենասկի շախմատի բաց մրցաշարը

9-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սև խաղաքարերով ոչ քի խաղաց ուկրաինացի Գեորգի Տիմոշենկոյի հետ, երկու շախմատիստներն իրենց հաշվին ունեն 7,5 միավոր: Սակայն լրացուցիչ արդյունքների շնորհիվ մրցաշարը գլխավորում է Պետրոսյանը:

Վերջին տուրում հայ շախմատիստը կխաղա հոլանդացի Տուան Բուրգի հետ, որը ևս 7,5 միավոր է վաստակել:

Զավեն Անդրիասյանը ոչ ոքի է խաղացել Ջիրի Ստոչեկի (Չեխիա) հետ և 7 միավորով 9-րդ տեղում է: Կարեն Մովսիսյանը 23-րդն է 6,5 միավորով:

Մրցաշարին մասնակցում է 471 շախմատիստ, որոնցից 35 գրոսմայստերներ են:-