Դավիթ Նալբանդյանը օգոստոսի 1-7 կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք Legg Mason Tennis Classic-2011-ին

Դավիթ Նալբանդյանը օգոստոսի 1-7 կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք Legg Mason Tennis Classic-2011-ին

PanARMENIAN.Net - Օգոստոի 1-7 Վաշինգտոնում տեղի կունենա Legg Mason Tennis Classic-2011 մրցաշարը, որին կմասնակցի նաև մրցումների գործող չեմպիոն արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:

Legg Mason Tennis Classic-2011-ում ակնկալվում է աստեղային կազմ, երեք խաղացող կլինի թոփ-10-ից և 8՝ թոփ-25-ից: ԱՄՆ մայրաքաղաքում կխաղան կորտի տերեր զույգ եղբայրներ Բոբ և Մայք Բրայանները, Մարդի Ֆիշը, Էնդի Ռոդդիկը և Ջոն Այզները, Ջեյմս Բլեյքը, ավստրիացի Յուրգեն Մելցերը, սերբ Վիկտոր Տրոիցկին, իսպանացի Ֆերնանդո Վերդասկոն, կիպրոսցի Մարկոս Բաղդադիսը, ավստրալացի Լլեյթոն Հյուիթը, չիլիացի Ֆերնանդո Գոնսալեսը, հաղորդում է gotennis.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---