Իտալացի արվեստագետները վստահ են Շուշիում կայանալիք քանդակի սիմպոզիումի հաջողության մեջ

Իտալացի արվեստագետները  վստահ են Շուշիում կայանալիք քանդակի սիմպոզիումի հաջողության մեջ

PanARMENIAN.Net - «Շուշին, որպես մեր ազգի մշակութային մայրաքաղաք, վերածնվում և վերանորոգվում է: Այն, որ այնտեղ կկայանա «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիպոզիումը, պատմական և խորհրդանշական է և շատ շնորհակալ ենք, որ մեր կողքին են նաև մեր իտալացի եղբայրները» ,- հուլիսի 16-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Սիմպոզիումը կկայանա հուլիսի 15-29 Շուշիի Նարեկացի արվեստի միությունում, և կմասնակցեն հայ և իտալացի 22 քանդակագործներ և նկարիչներ, որոնք իրենց աշխատանքները կկերտեն Շուշիի կրաքարից և կնվիրեն քաղաքին:

Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, քանդակագործ Ռոբերտո Ջովանելլին կարծում է, որ արվեստի ուղերձը խաղաղությունն է, և նման միջոցառումները կնպաստեն երկրների միջև համագործակցության մեծացմանը արվեստի տարբեր ոլորտներում:

«Հայաստանը շատ հյուրընկալ ու գեղեցիկ երկիր է: Համոզված եմ, որ Շուշիում կայանալիք սիմպոզիումը շատ լավ ու դրական արդյուքներ է տալու, և մեր երկրների համագործակցությունը կլինի շարունակական», - սա էլ նույն ակադեմիայի պրոֆեսոր, քանդակագործ Լուչիանո Պրետիի կարծիքն է:

Իրենց այցի շրջանակներում իտալացի արվեստագետները հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---