Բելա Տարը ներկայացրել է իր «Թուրինյան ձին» երևանյան «Ոսկե ծիրանի» շրջանակներում

Բելա Տարը ներկայացրել է իր «Թուրինյան ձին» երևանյան «Ոսկե ծիրանի» շրջանակներում

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում է աշխարհահռչակ հունգարացի կինոռեժիսոր Բելա Տարը: Փառատոնի շրջանակներում կայանալու է նրա «Նզովք», «Լոնդոնցի մարդը» և «Թուրինյան ձին» ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Նա իր վերջին «Թուրինյան ձին» ֆիլմից հետո հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս կինեմատոգրաֆիային: Ինպես ռեժիսորը նշեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա պարզապես չի ցանկանում կրկնվել և դրանով իսկ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել իր երկրպագուների հանդեպ: Նա նաև նշեց, որ Հայաստանի և հայ կինոյի մասին համարյա ոչինչ չգիտի

Բելա Տարը ծնվել է 1955 թ-ին Հունգարիայի Պեչ քաղաքում: 16 տարեկանում սկսել է իր կարիերան` որպես սիրող կինոռեժիսոր: Աշխատել է նաև նավաշինարանում` որպես վարպետ և բեռնակիր: 1977-ին «Ընտանեկան բույն» խաղարկային ֆիլմով կայացել է նրա դեբյուտը: Բեռլինի Գերմանիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում պրոֆեսորի օգնական է:

«Թուրինյան ձին» ֆիլմի նկարահանման համար շարժառիթ է հանդիսացել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարիների մասին միֆական պատմությունը: Ռեժիսորն այս ֆիլմը համարում է իր կինոռեժիսորական կարիերայի արժանի ավարտը, քանի որ հենց Նիցշեն է առաջինը խոսել նիհիլիզմի` որպես մեր` անցյալի իդեալների ու արժեքների կործանման ժամանակաշրջանը բնորոշող գծի մասին: Աստծո մահվան ու նիհիլիզմի տեսությունները ոչ միայն գերմանացի փիլիսոփայի, այլև հունգարացի ռեժիսորի ֆիլմերի հիմնաքարն են: Բելա Տարը չի սիրում, երբ իր ֆիլմերն անվանում են «մետաֆիզիկական» և շրջանցում է փիլիսոփայական ընդհանրացումները: Նա հորդորում է իր հանդիսատեսին չզբաղվել ինտելեկտուալ աշխատանքով, փոխարենը «հավատալ աչքերով ու լսել սրտով»:

Քննադատները Տարին հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելոպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական, ճշմարտացի «ֆանտազյոր»: Նրա սև-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինոմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես` կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել:

3  16.07.11 - "Ոսկե ծիրան". Հունգարացի ռեժիսոր Բելա Տարի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---