Անցյալ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 200 անգամ, զոհեր չկան

Անցյալ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 200 անգամ, զոհեր չկան

PanARMENIAN.Net - Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 9-ից 16-ը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 850 կրակոց: Առաջնային գծում, բացի ինքնաձիգերից, հակառակորդը կիրառել է նաև գնդացիրներ և դիպուկահարային հրացաններ: Վստահորեն կատարելով իրենց մարտական խնդիրը, ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակել են վերահսկել իրավիճակը և ի տարբերություն հակառակորդի, զերծ մնացել աննպատակ ու սադրիչ գործողություններից:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---