Չինական Նինբո քաղաքում մեկնարկել է տղամարդկանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը

Չինական Նինբո քաղաքում մեկնարկել է  տղամարդկանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին չինական Նինբո քաղաքում կայացել է տղամարդկանց շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման արարողությունը:

Պարտիաները մեկնարում են հուլիսի 17-ին և ավարտվելու են հուլիսի 26-ին New Century Grand Hotel-ում:

Աշխարհի առաջնությունը կարգավիճակով երկրորդ թիմային շախմատային մրցաշարն է Համաշխարհային շախմատային օլիմպիադաներից հետո:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնություններում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր 1997-ին Լյուցերնում (Շվեյցարիա), 2001-ին` Երևանում, 2005-ին` Բեեր Շևայում (Իսրայել):

Նինբոյում Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ այս տարի հանդես են գալու գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---