«Լույս» կրթական հիմնադրամը մտադիր է ավելացնել աշխարհի լավագույն բուհերում սովորող հայ ուսանողների թիվը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 2009 թվականին ստեղծված «Լույս» հիմնադրամի ծրագրային առաքելությունը մշակույթին և կրթությանն աջակցելն է: «Լույսը» փորձում է ավելացնել աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների թիվը` նպատակ ունենալով ապահովել Հայաստանի ակտիվ մասնակցությունն աշխարհի գլոբալ տնտեսությանն և կոնկրետ ծրագրերի միջոցով ի մի բերել ուսանողների գիտելիքը, հմտություններն ու կարողությունները: «Լույսի» կրթաթոշակակիր կարող են դառնալ հայ ուսանողներ բոլոր երկրներից: Հաստատության կրթաթոշակառուները տարին մեկ անգամ հավաքվում են Հայաստանում, ապրում փոքրիկ համայնքներում, լսում մարդկանց, Հայաստանը վերաբացահայտելու հնարավորություններ ունենում, մշակում նախագծեր, որոնք ներառում են արտասահմանում իրենց ձեռք բերած գիտելիքի ամբողջ հարստությունը և փորձում դրանք իրականացնել տեղական համայանքներում: Հուլիսի 15-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում հերթական հավաքն անցկացնող «Լույսի» մասնակիցների հյուրն էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այցը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այս տարվա հավաքի թեման գյուղատնտեսությունն էր: 140 հոգանոց խումբը Ենոքավանից հետո բաժանվելու է 6 ենթախմբերի, որոնք իրենց հետագա ուսումնառությունը հանրապետության 5 այլ համայնքներից բացի պետք է անցկացնեն նաև Արցախում: Ողջունելով ուսանողներին` նախարարը խորհուրդ տվեց արտասահմանում ուսումն ավարտելուց հետո անպայման վերադառնալ Հայաստան: «Եթե բոլորս գնանք, ո՞վ պիտի կառուցի մեր երկիրը: Մեր երկիրը ձեր կարիքն ունի: Մենք պետք է հզորանանք մեր ինտելեկտով ու մեր կադրերով»,- նշեց նախարարը: Սերգո Կարապետյանի վստահեցմամբ` երիտասարդ կադրերի պահանջարկ այսօր շատ կա, հաղորդում է «Լույսի» մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---