Բրազիլիան բնական աղետների դեմ պայքարի հարցում Հայաստանի հետ համագործակցությունն օրինակելի է համարում

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի Զինվորական հրշեջ ծառայության գլխավոր հրամանատար Մարսիո դե Սոուզա Մատոսի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր: Մարսիո Մատոսը նշել է, որ լինելով արևադարձային խոշոր երկիր` Բրազիլիան տարիների ընթացքում մեծ փորձ է կուտակել բնական աղետների, տարբեր արտակարգ իրավիճակերի հաղթահարման, բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Ներկայումս այն տեսական և պրակտիկ աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա մի շարք պետությունների, այդ թվում` Հայաստանին, որի հետ 2009թ. պայմանագիր է ստորագրվել համագործակցության վերաբերյալ: Հրամանատարը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը, այն բնութագրել օրինակելի և նշել է աշնանը իր գլխավորած պատվիրակության Հայաստան այցելության պատրաստակամության մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---