18 հուլիսի 2011 - 11:40 AMT
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հաղթել է Բենասկի շախմատի բաց մրցաշարում

Բենասկում ավարտվել է շախմատի բաց մրցաշարը, որին մասնակցել է 471 շախմատիստ, որոնցից 35-ը գրոսմայստերներ էին:

Մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը, որը գլխավորում էր մրցաշարը առաջին իսկ տուրից: Տասը տուրում Պետրոսյանը յոթ հաղթանակ է տարել և երեք անգամ ոչ ոքի խաղացել: Վաստակելով 8,5 միավոր, նա գերազանցել է մերձավոր մրցակիցներին կես միավորով և զբաղեցրել է առաջին տեղը:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ոչ ոքի է խաղացել վերջին տուրում և 7,5 միավորով ավարտել է ելույթը 14-րդ տեղում: Մեկ այլ հայ շախմատիստ Կարեն Մովսիսյանը 46-րդ տեղում է 6,5 միավորով: