Հիլարի Քլինթոնի հարցը Հայ-թուրքական արձանագրությունների մասին զարմացրել է թուրքական ընդդիմությանը

Հիլարի Քլինթոնի հարցը Հայ-թուրքական արձանագրությունների մասին զարմացրել է թուրքական ընդդիմությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը Լիբիայի վերաբերյալ շփման խմբի նիստին մասնակցելու նպատակով, գտնվում է Ստամբուլում, հանդիպել է թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունների ղեկավարության հետ: Ինչպես հայտնում է «Հյուրիեթը», ընդդիմության հետ հանդիպման ընթացքում Քլինթոնն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին: Ինչպես գրում է թուրքական գործակալությունը, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահին ամենից շատ զարմացրել է ԱՄՆ պետքարտուղարի այն հարցը, թե ինչու է թուրքական ընդդիմությունը դեմ Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը: «Թուրքիայի իշխանություններն ինձ ասում են, թե այդ հարցը չի մտցվում խորհրդարան, քանի որ դեմ է Ժողովրդահանրապետական կուսակցությունը»,-ասել է նա:

Կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հակադարձել է՝ ասելով, որ իշխանությունները մեծամասնություն են կազմում խորհրդարանում և ցանկացած պահի կարող են վավերացնել դրանք: Նա նաև նշել է, որ իշխանություններն իրենց որևէ տեղեկություններ չեն հաղորդել արձանագրության կամ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, հետևաբար ընդդիմությունը ստիպված զարգացումներին հետևում է մամուլի միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---