18 հուլիսի 2011 - 14:17 AMT
Ռուսաստանցի թենիսիստ Երվանդ Գասպարյանը երևանյան Orange Tennis Cup-ում գրավել է 2-րդ տեղը

Երևանում ավարտվեց թենիսի Orange Tennis Cup futures մրցաշարը 15 հազար դոլար ընդհանուր մրցանակային հիմնադրամով:

Մրցաշարի հաղթող դարձավ Տոնի Անդրոիչը Խորվաթիայից: Եզրափակչում 6:3, 6:4 հաղթեց Երվանդ Գասպարյանը, որը ներկայցնում է Ռուսաստանը: Զուգախաղում հաղթեց խորվաթական Դինո Մարցա-Մարին Դրագանիա զույգը, նրանք առավելության հասան ռուսաստանյան Երվանդ Գասպարյան-Իլյա Ստարկով զույգի հանդեպ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայութունում, թենիսի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներն ու Orange Tennis Cup-ի գլխավոր մրցավար Վլադիմիր Էրգը բարձր է գնահատել մրցաշարի անցկացումը:

Հոկտեմբերին Երևանում կանցնի մեկ այլ futures մրցաշար՝ VivaCell Cup: Կանանց այս մրցաշարի մրցանակային ֆոնդը 10 հազար դոլար է: Մինչ այդ Երևանում տեղի կունենան պատանեկան միջազգային մրցաշարեր և արդեն երկրորդ անգամ վարպետության դաս-մրցաշար լրագրողների համար: