Էլմար Մամեդյարովը Մոսկվայում ադրբեջանցիների պատասխանն է հանձնել Մեդվեդևի առաջարկների վերաբերյալ

Էլմար Մամեդյարովը Մոսկվայում ադրբեջանցիների պատասխանն է հանձնել Մեդվեդևի առաջարկների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվա այցելության շրջանակներում փոխանցել է Ադրբեջանի պատասխանը ՌԴ նախագահի Ղարաբաղի վերաբերյալ առաջարկներին: «Հանդիպումը Կազանում քայլ առաջ էր, հաշվի առնելով, որ քննարկումն ընթանում էր կոնկրետ առաջարկների շուրջ, որոշ դեպքերում նույնիսկ մերձեցում էր նկատվում»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է «Ռուսաստան 24» հեռուստաալիքը: «Ընդհանուր առմամբ, մենք գտնում ենք, որ պետք է հետագայում ևս շարունակենլ քննարկումը այն թեմաների շուրջ, որոնք դեռևս համաձայնեցված չեն: Մենք պետք է դուրս գանք իրավաբանական համաձայնության՝ խաղաղ պայմանագրի քննարկման, ժամանակն է»,-ասել է նա:-Խաղաղ պայմանագիրը լուրջ ազդանշան կդառնա բանակցությունների եզրափակիչ փուլ դուրս գալու մասին»: Ըստ նրա, ամեն ինչ չէ, որ կախված է Ադրբեջանից բանակցություններում: «Մենք պետք է սպասենք Հայաստանի պատասխանին, սակայն մենք գտնում ենք, որ երկկողմ բանակցություններում առաջընթաց կա, մենք աստիճանաբար մոտենում ենք այն եզրագծին, որտեղ բոլորը կհասկանան, որ ներկա իրավիճակը ոչ ոքի համար ձեռնատու չէ, այդ թվում նաև մեր հարևանների»,-ասել է Մամեդյարովը:

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ռուսական կողմը կուսումնասիրի Ադրբեջանի նախագահի պատասխանը Մեդվեդևին: «Ռուսաստանն օգնում է պետություններին ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը գտնել ԵԱՀԿ շրջանակներում՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ միասին»,-ասել է Լավրովը իր ադրբեջանցի պաշտոնկացի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ղարաբաղի կարգավորումն առաջնահերթություն է Ռուսաստանի համար: Հիմնարար սկզբունքների նախագիծը սկսվում է խաղաղ պայմանագրի վրա աշխատելու կողմերի մտադրությունից: Մեր ջանքերը կշարունակվեն երկու երկրների հետ մեր հարաբերությունների համատեքստում և որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ»,-ասել է Լավրովը:

Հուլիսի 8-ին Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին փոխանցեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձն ու առաջարկները:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման:

«Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
---