Ապահովագրվող զբոսաշրջիկների քանակը Հայաստանում ամեն տարի ավելանում է 10 տոկոսով

Ապահովագրվող զբոսաշրջիկների քանակը Հայաստանում ամեն տարի ավելանում է 10 տոկոսով

PanARMENIAN.Net - Ամառային շրջանում զբոսաշրջիկները շտապում են ձեռք բերել զբոսաշրջային ապահովագրական պայմանագրեր ուղեգրերի հետ միասին, հատկապես, եթե խոսքը գնում է շենգենյան գոտու երկրների մասին, որտեղ այդ պահանջը պարտադիր է: Ինչպես հուլիսի 18-ին մամլո ասուլիսում հայտարարել է «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արևշատ Մելիքսեթյանը, 2011թ. ատաջին կիսամյակի արդյունքներով զբոսաշրջային ապահովագրական փաթեթ է ձեռք բերել Հայաստանի 7 530 քաղաքացի, իսկ հաշվի առնելով, որ հիմնական հոսքը լինում է հուլիս-օգոստոսին, ապա 2011թ. ավարտին այդ թիվը կարող է հասնել 26 հազարի: Ներկայացնելով 2009-10թթ. առաջին կիսամյակների տվյալները՝ նա հայտնել է, որ այդ ժամանակահատվածում զբոսաշրջային ապահովագրական փաթեթների քանակը կազմել է 12 833 և 17 724 համապատասխանաբար: Ընդ որում, Արևշատ Մելիքսեթյանը հավելել է, որ ապահովագրվող զբոսաշրջիկների քանակը Հայաստանում ամեն տարի ավելանում է 10 տոկոսով:

2009թ. ընկերության կողմից վճարված միջին փոխհատուցումը կազմել է 296 700 դրամ, իսկ առավելագույնը՝ 3 մլն 192 հազար դրամ, 2010թ.՝ 175 հազար դրամ, առավելագույնը՝ 3 մլն 291 հազար դրամ, իսկա 2011թ. նույն ժամանակահատվածում՝ 465 հազար դրամ, իսկ առավելագույնը՝ 4 մլն 750 հազար դրամ:

Միաժամանակ, ընկերության ստացած 66 ապահովագրական դեպքերից 2009թ. կարգավորվել է 57-ը, 2010-ին 150 դեպքից՝ 138-ը, 2011-ին՝ 44 դեպքից 43-ը (մեկը վերաբերում է նախորդ տարվան):

Ինչպես հայտնել է Արևշատ Մելիքսեթյանը, 1 օրը արտերկրում ապահովագրական փաթեթի շրջանակներում միջինը կազմում է 450 դրամ, իսկ առավելագույն փոխհատուցումը՝ 30 հազար եվրո:

Ինչպես հայտնել է փոխտնօրենը, ամառային շրջանում ավելանում են ծովափնյա հանգստի հետ կապված պատահարները՝ մասնավորապես, լինում են վնասվածքներ, սկսում են ցավել ատամները: Նախորդ տարի ամենալուրջ պատահարը ՀՀ քաղաքացու մահն էր Թուրքիայում, երբ ընկերությունը փոխհատուցեց նրա դին հայրենիք վերադարձնելու ծախսերը:

4  18.07.11 - «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արևշատ Մելիքսեթյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---