Հայաստանը մտադիր չէ վանել զբոսաշրջիկներին պարտադիր զբոսաշրջային ապահովագրության ներմուծմամբ

Հայաստանը մտադիր չէ վանել զբոսաշրջիկներին պարտադիր զբոսաշրջային ապահովագրության ներմուծմամբ

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ ամեն տարի ավելանում է զբոսաշրջային ապահովագրություն ստանալ ցանկացողների թիվը, այնուամենայնիվ, Հայաստանը դեռ չի դիտարկում երկիր ժամանող զբոսաշրջիկների նկատմամբ պահանջների ներմուծումն ի տարբերություն շենգենյան գոտու երկրների: «Հայաստանը ցանկանում է հնարավորինս շատ զբոսաշրջիկներ ներգրավել և առայժմ մտադիր չէ ներմուծել պարտադիր ապահովագրություն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արևշատ Մելիքսեթյանը: Նրա խոսքով, այդ առաջարկով պետք է դիմել երկրի էկոնոմիկայի նախարարություն:

Ինչ վերաբերվում է ներքին զբոսաշրջությանը, ապա ընկերության ներկայացուցիչն ակնհայտ է համարել, որ Հայաստանի քաղաքացիները ձեռք չեն բերում ապահովագրական պայմանագիր, օրինակ Ծաղկաձոր այցելելու համար: «Իսկ ահա Վիեննայից ժամանող տատիկները և պապիկներն իսկույն ձեռք են բերում ապահովագրական պայմանագիր Ծաղկաձոր մեկնելու համար»,- ասել է նա:

Մասնագետն աշխարհի առավել անվտանգ երկրների շարքում է դասել եվրոպական երկրները, ԱՄՆ-ն, հետո արդեն ասիական երկրները: Այնումենայնիվ, Հայաստանում արտասահման մեկնող զբոսաշրջիկների ընդհանուր թվից ապահովագրական պայմանագիր է կնքում 70-80 տոկոսը:

4  18.07.11 - «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արևշատ Մելիքսեթյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---