«Ժառանգություն». ԿԸՀ-ի նոր կազմը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ չեն ազատ ու արդար ընտրությունների

«Ժառանգություն». ԿԸՀ-ի նոր կազմը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ չեն ազատ ու արդար ընտրությունների

PanARMENIAN.Net - ԿԸՀ-ի նոր կազմի ձևավորումն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չեն ազատ ու արդար ընտրությունների: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Բացի այդ, Մարտիրոսյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից Գարեգին Ազարյանի թեկնածության առաջադրումը որպես ԿԸՀ անդամի, ապացուցեց, որ դատական համակարգը անգամ նվազագույն անկախություն չունի և լիովին կախված է նախագահական նստավայրից: Ըստ նրա, նորընտիր ԿԸՀ-ն կպահպանի բացասական միտումները ընտրական գործընթացում: Նա նշել է, որ դա լուրջ մարտահրավեր է հանրության համար՝ բացատրելով դա նրանով, որ եթե Հայաստանի իշխանությունները քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն, ընտրությունների միջոցով, չլուծեն քաղաքական հարցերը, ժողովուրդը միշտ կընդվզի դրա դեմ: «Իշխանությունները հերթական անգամ հիմք են ստեղծում բացասական քաղաքական գործընթացների համար»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը՝ կոչ անելով հայ հանրությանը պայքարել դրա դեմ, որպեսզի 2012թ. խորհրդարանական ու 2013թ. նախագահական ընտրությունները արդար լինեն:

Իր հերթին «Ժառանգության» անդամ, փաստաբանների պալատի անդամ Անուշավան Նիկողոսյանը, անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսգրքին, ասել է, որ օրենսգրքում կատարվել են բավականին դրական փոփոխություններ, սակայն, որպեսզի Ընտրական օրենսգիրքը «վերջնականապես լավ ձևավորվի», երկրի իշխանությունները պետք է հիմնարար փոփոխություններ կատարեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---