Լևոն Արոնյանը շախմատի ԱԱ երկրորդ տուրում զիջել է Գատա Կամսկուն

Լևոն Արոնյանը շախմատի ԱԱ երկրորդ տուրում զիջել է Գատա Կամսկուն

PanARMENIAN.Net - Չինական Նինբոյում ընթացող շախմատի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի և ԱՄՆ հավաքականների հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

Վերջինն ավարտվեց Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանի պարտիան: Սև խաղաքարերով նա զիջեց Գատա Կամսկուն 64-րդ քայլում:

Միակ հաղթանակը Հայաստանի հավաքականի կազմում տարավ Սերգեյ Մովսիսյանը, նա հաղթեց Ալեքսանդր Օնիշչուկին: Գաբրիել Սարգսյանը միավորները կիսեց Յասեր Սեյրավանի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ Յուրի Շուլմանի հետ:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթել է Իսրայելի հավաքականին: Այժմ հայ շախմատիստներն ունեն 5,5 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---