Շախմատի ԱԱ երկրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը զիջել է առաջատարի դիրքը

PanARMENIAN.Net - Աշխարհի շախմատի թիմային առաջնության 2-րդ տուրում ԱՄՆ-ի հետ ոչ ոքիից հետո, հայ շախմատիստները զիջել են առաջին տեղը՝ 5,5 միավորով հայտնվելով 2-րդ տեղում: 6 միավորով առաջնության առաջատարն է Ռուսաստանի հավաքականը: Երկրորդ տուրում ռուս շախմատիտսները 3:1 հաշվով հաղթել են հունգարացիներին: 3-րդ տուրում Արշակ Պետրոսյանի սաները կխաղան Ռուսաստանի հավաքականի հետ:

Ուրկաինան 2-րդ տուրում 0,5:2,5 հաշվով զիջեց Չինաստանի հավաքականին, Իսրայելը 3:1 հաշվով հաղթեց Եգիպտոսին, իսկ Ադրբեջանը նույն հաշվով հաղթեց Հնդկաստանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---