Նարեկ Հախնազարյանը կմասնակցի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին Երևանում

Նարեկ Հախնազարյանը կմասնակցի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին Երևանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանի եզրափակիչ համերգը կայանալու է Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում վերջերս հաղթանակած թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ: Համերգին հնչելու են Չայկովսկու Իտալական կապրիչոն, Պեցո կապրիչոն, Ռոկոկո թեմայով վարիացիաներ և 5-րդ սիմֆոնիան:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: 2011 թ-ին նա փայլուն հաղթանակ տարավ Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---