ԵՄ. Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին պետք է անհապաղ հրաժարվի իշխանությունից

ԵՄ. Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին պետք է անհապաղ հրաժարվի իշխանությունից

PanARMENIAN.Net - Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին պետք է անհապաղ հրաժարվի իշխանությունից. Այդ մասին հայտարարել է Եվրամիության 27 երկրների ԱԳՆ-ն: «Քադաֆին կորցրել է օրինականությունը և անհապաղ պետք է հրաժարվի իշխանությունից»,- ասվում է Լիբիայում իրավիճակի քննարկումների մասին նյութերում: Նախարարները հայտարարել են, որ քաղաքական և տնտեսական աջակցություն կցուցաբերեն Լիբիայի անցմանը դեպի ժողովրդավարական կառավարում: Միաժամանակ, նրանք պահանջել են Տրիպոլիից թույլ տալ միջազգային հումանիտար կազմակերպություններին մտնել երկրի արևմտյան շրջաններ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---