Ադրբեջանցի աղջկա մահվան համար Հայաստանի հասցեին անհեթեթ մեղադրանքները հերքման կարիք չունեն

Ադրբեջանցի աղջկա մահվան համար Հայաստանի հասցեին անհեթեթ մեղադրանքները հերքման կարիք չունեն

PanARMENIAN.Net - 13-ամյա ադրբեջանցի աղջնակի մահվան հետ առնչություն ունենալու մեջ Հայաստանին ուղղված մեղադրանքն այնքան հիմնազուրկ է և անմիտ, որ նույնիսկ հերքման կարիք չի զգում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցիների մեղադրանքներն այն մասին, որ հայերը սպանել են 13-ամյա աղջկա:

«Ակնհայտ է, որ նման սին մեղադրանքների և հերթական հիստերիայի գլխավոր նպատակն է էլ ավելի սրել Ադրբեջանում ամենաբարձր պետական մակարդակով իրականցվող հակահյակական և ռասիստական քարոզչությունն ու խորացնել կողմերի միջև անվստահության մթնոլորտը: Նման քայլերով, Ադրբեջանի ղեկավարությունը, չցանկանալով խոստովանել, որ նրա բանակցային գործընթացում որդեգրած «կամ ամեն ինչ, կամ ոչինչ մոտեցումը» անիրականանելի է, փորձում է հրեշավոր հնարքներով ու հարևան ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելով խուսափել սեփական ժողովրդի առջև պատասխանատվությունից և տապալել բանակցայն գործընթացը»,- ասել է Քոչարյանը:

Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն են տարածել, որի համաձայն Հայաստանի հետ սահմանակից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում պայթուցիկ սարքի պայթյունի արդյունքում մահացել է Շահմալիևա Այգուն Զիրեդդին գըզին՝ 1998թ. ծնված, իսկ նրա նրա մայրը՝ Շահմալիևա Էլնարա Մամեդթաղի գըզին՝ 1979թ. ծնված, ստացել է ազդրի վնասվածք: Ըստ ադրբեջանական կողմի, միջադեպն իբր հայկական կողմի գործողությունների արդյունք է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---