Վարդան Բոստանջյան. ՀԱԿ-իշխանություն առաջին հանդիպումը երկրում ձևավորեց երկխոսության ինստիտուտ

Վարդան Բոստանջյան. ՀԱԿ-իշխանություն առաջին հանդիպումը երկրում ձևավորեց երկխոսության ինստիտուտ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի և կոալիցիոն պատվիրակությունների ներկայացուցիչների հանդիպման շնորհիվ Հայաստանում առաջին անգամ ձևավորվել է երկխոսության ինստիտուտ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, այս ձևաչափը թույլ կտա ընդդիմությանը և իշխանություններին քննարկել առավել սուր հարցերը, որոնք ծառացած են երկրի առջև, ինչպես նաև համատեղ ջանքերով գտնել դրանց լուծումը: Նա նշել է, որ առաջին հանդիպումը բավական նորմալ է ընթացել, կողմերը որոշել են չշտապել և սահմանափակվել են միայն տարբեր հարցերում իրենց դիրքորոշումներն արտահայտելով:

Անդրադառնալով այն հարցին, թե այդ հանդիպումները կրելու են արդյոք շարունակական բնույթ, նա ասել է, որ դեռ վաղ է նման նուրբ հարցը մեկնաբանելու համար, սակայն նշել է, որ կողմերը համաձայնվել են, որ այս ձևաչափը ամենաքաղաքակիրթն է երկրի խնդիրները լուծելու համար:

Հուլիսի 18-ին Հանրային խորհրդի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել ՀԱԿ և կոալիցիոն իշխանությունների առաջին հանդիպումը: ՀԱԿ կազմում եղել են Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սամվել Աբրահամյանը:

Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչների պատվիրակության կազմում եղել են Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Մհեր Շահգելդյանը, Խաչիկ Հարությունյանը:

5  18.07.11 - ՀԱԿ-ի և իշխող կոալիցիայի երկխոսությունը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---