19 հուլիսի 2011 - 09:28 AMT
2013-ին Վրաստանում տեղի կունենա Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը

Բաթումիում ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետին, որտեղ անցած հանգստյան օրերին տեղի է ունեցել լողափնյա ըմբշամարտի աշխարհի առաջնություն, հայտարարել է, որ 2013-ին ըմբշամարտի ԵԱ-ն տեղի է ունենալու Վրաստանում:

«Վրաստանում մեծ ավանդույթներ կան ըմբշամարտի զարգացման ոլորտում, և այստեղ այս մարզաձևը շատ ընդունված է: Այստեղ կուտակվել է միջազգային մրցաշարեր անցկանցնելու մեծ փորձ»,- Մարտինետիի խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռաֆայել Մարտինետին համոզմունք է հայտնել, որ վրացական կողմը փայլուն կկատարի այդ պատասխանատու առաքելությունը: