19 հուլիսի 2011 - 09:30 AMT
Երևանում կայանալու է «Վարդանանք» պարային համույթի համերգը

Հուլիսի 24-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում կայանալու է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան «Վարդանանք» պարի համույթի համերգը: Համերգին մասնակցելու են «Բարդիներ» պարային անսամբլը (Գեղարվեստական ղեկավար Վանուշ Խանամիրյան), Գյումրու «Վարդեվանյան» պարի թատրոնը (Գեղարվեստական ղեկավար` Հովիկ Վարդևանյան) և ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո):

Համերգը վարելու է ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:

Այս տարի լրանում է Մոսկվայի Հայկական դեսպանատան «Վարդանանք» խորեոգրաֆիկ անսամբլի հիմնադրման և գործունեության 20-ամյա հոբելյանը: Համերգային մասը բաղկացած կլինի 2 տարբեր բեմադրական հատվածներից: Համերգը կայանալու է ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո: