Ադրբեջանը մտահոգված է ռուսական զինծառայողների ներկայությամբ Հայաստանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտահոգված է ռուսական զինծառայողների ներկայությամբ Հայաստանում: Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ղարաբաղյան կարգավորման գծով անձնական ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: Ըստ նրա, Ռուսաստանը պետք է անցնի Հարավային Կովկասում ներկայության ռազմական հայեցակարգից տնտեսականին:

«Ցավոք, Ռուսաստանը անհրաժեշտ է համարում ռազմական ուժեր տեղակայել Հայաստանի տարածքում: Հարավային Կովկասում ներկայության ռազմական հայեցակարգի համար գնալով ավելի քիչ հիմք է մնում՝ ժամանակն է տանկերը փոխարինել տանկերներով, այսինքն ռազմական ներկայությունը փոխարինել տնտեսականով»,-հայտարարել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---