19 հուլիսի 2011 - 11:37 AMT
ԱԱ. 3-րդ տուրում Լևոն Արոնյանը առաջին խաղատախտակի վրա կխաղա Սերգեյ Կարյակինի հետ

Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի մրցաշարի առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ, որն ունի 6 միավոր:

Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը կհանդիպի Սերգեյ Կարյակինի հետ, Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը, Վլադիմիր Հակոբյանը կխաղա Յան Նեպոմնյաշչիի հետ, իսկ վերջին՝ 4-րդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը կհանդիպի Պետեր Սվիդլերի հետ:

Երկրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 5,5 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը:

Մյուս հանդիպումներում կխաղան Եգիպտոս-ԱՄՆ, Չինաստան-Իսրայել, Հնդկաստան-Ուկրաինա, Հունգարիա-Ադրբեջան զույգերը: