ԱԺ պատգամավոր. Գործակալությունների վարկանիշերը ոչ այլ ինչ են, քան տեղեկատվական թողտվություն

ԱԺ պատգամավոր. Գործակալությունների վարկանիշերը ոչ այլ ինչ են, քան տեղեկատվական թողտվություն

PanARMENIAN.Net - Հայաստանում շարունակում են քննարկել Forbes-ի վարկանիշը, որը երկրի տնտեսությունը դասել է վատագույնների շարքին՝ Մադագասկարից հետո: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը, աշխարհում պայքար է գնում կառավարությունների և միջազգային վարկանիշային գործակալությունների կանխատեսումների միջև: «Աշխարհում տեղեկատվական պատերազմ է գնում, որն անհնար է զսպել: Գործակալությունների վարկանիշերը ոչ այլ ինչ են, քան տեղեկատվական թողտվություն»,-ասել է նա:

Այնուամենայնիվ, նահանջը Հայաստանի տնտեսության մեջ ակնհայտ է և հարկավոր է համալիր մոտեցում ճգնաժամի վեր հանած խնդիրները լուծելու համար: Ըստ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանի, Հայաստանին պակասում է անաչառ գնահատականը, որը կբնութագրեր ներքին իրավիճակը, որն անվստահություն է առաջացնում բնակչության շրջանում:

Ավելին, Մանասերյանը չի կարծում, թե Հայաստանի վարկանիշը պատվիրված էր Forbes-ին և քաղաքական ենթատեքստ ուներ: «Ինչպիսին էլ լիներ գումարը, Forbes-ը իր հեղինակությունը չէր զոհաբերի Հայաստանի նման փոքր երկրի համար»,-ասել է նա:

3  19.07.11 - Տնտ.գիտ. դոկտոր,պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանըի և ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---