ԱԱ. Հայ շախմատիստներից առաջինը պարտիան ավարտեց Սերգեյ Մովսիսյանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին չինական Նինբոյում մեկնարկեցին շախմատի աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրի խաղերը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը պայքարում է Ռուսաստանի հավաքականի հետ:

Առաջինը ավարտվեց Սերգեյ Մովսիսյան- Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և կարողացավ 0,5 միավոր վաստակել: Ոչ ոքին գրանցվեց 24-րդ քայլում:

Մյուս երեք պարտիաները շարունակվում են՝ Լևոն Արոնյանը խաղում է Սերգեյ Կարյակինի հետ, Վլադիմիր Հակոբյանը՝ Յան Նեպոմնյաշչիի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Պետեր Սվիդլերի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---