19 հուլիսի 2011 - 17:54 AMT
Մեկնարկել է կառավարության 2011թ. 1-ին կիսամյակի կատարողականի քննարկումը

Կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2011թ. 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդրիների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, մշակույթի և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները, գիտության պետական կոմիտեի, աոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարները: Տիգրան Սարգսյանը նշեց. «Մենք այսօրվանից սկսում ենք կառավարության անդամների հաշվետվությունների լսումներն առաջին 6 ամիսների կատարողականի վերաբերյալ: Հիմնական շեշտադրումները պետք է լինեն գերակայությունները, նախարարների անձնական հսկողության տակ գտնվող հարցերը և տարվա կտրվածքով գնահատականները, թե ինչ ռիսկեր կան ծրագրերի կատարման ուղղությամբ»:

Կառավարության ղեկավարը անդրադաձավ բոլոր գերատեսչությունների աշխատաքների ֆինանսական կատարողականին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին: Վարչապետը նշեց, որ չկատարված ծրագրեր չպետք է լինեն: