Ֆրանսահայ համայնքը կարևոր դեր է խաղում հայ-ֆրանսիական միջպետական համագործակցության զարգացման մեջ

Ֆրանսահայ համայնքը կարևոր դեր է խաղում հայ-ֆրանսիական միջպետական համագործակցության զարգացման մեջ

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժերար Կոլոմբին: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ, որը պայմանավորված է երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական ամուր կապերով և այսօր գոյություն ունեցող սերտ միջպետական համագործակցությամբ: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց հայ-ֆրանսիական բազմաբովանդակ համագործակցության զարգացումը` մասնավորապես ընդգծելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, ապակենտրոնացված փոխգործակցության ոլորտներում նշանակալի ձեռքբերումները: Կողմերը անդրադարձան 2010թ Երևանում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին` նշելով, որ նման միջոցառումների պարբերականությունը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին: Զրուցակիցները կարևորեցին նաև միջպետական հարաբերությունների զարգացման գործում ֆրանսահայ համայնքի կարևոր ներդրումը: Այս կապակցությամբ Ժերար Կոլոմբն ընդգծեց ֆրանսահայերի ներդրումը Ֆրանսիայի և իր կողմից ղեկավարվող քաղաքի զարգացմանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ժերար Կոլոմբը, գոհունակություն հայտնելով Երևանի և Լիոնի միջև ակտիվ համագործակցության կապակցությամբ, անդրադարձան այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքների գլխավոր ասամբլեայի նախապատրաստական աշխատանքներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

4  19.07.11 - ԱԳՆ ղեկավարի հանդիպումը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---