19 հուլիսի 2011 - 19:12 AMT
Թուրքիան կարող է լիովին սառեցնել հարաբերությունները Եվրամիության հետ

Անկարան լիովին սառեցնելու է հարաբերությունները Եվրամիության հետ այդ կազմակերպությունում Կիպրոսի Հանրապետության նախագահության դեպքում, եթե մինչև այդ կարգավորված չլինի Կիպրոսի հիմնախնդիրը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Էրդողանի հայտարարությունը, որն արձագանք է առաջացնելու ոչ միայն Կիպրոսում, այլ նաև մի շարք գերտերությունների մայրաքաղաքներում, հնչել է երկուշաբթի օրը՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կատարելիք այցի նախօրեին: