20 հուլիսի 2011 - 11:09 AMT
«Փյունիկը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի խաղարկության երկրորդ փուլից

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» լքել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունը երկրորդ փուլից: Հուլիսի 19-ին «Փյունիկը» Պլզենում պատասխան խաղ է անցկացրել «Վիկտորիայի» հետ և 5:1 հաշվով պարտություն կրել: Երևանում կայացած առաջին խաղը նույնպես ավարտվել էր «Վիկտորիայի» հաղթանակով և նույնպես խոշոր հաշվով՝ 4:0:

«Փյունիկի» միակ գոլը «Վիկտորիայի» հետ պատասխան խաղում խփել է Էդգար Մալաքյանը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Չեխիայի չեմպիոնը դուրս է եկել հաջորդ փուլ: Երրորդ ընտրական փուլում «Վիկտորիան» կհանդիպի «Ռուսենբորգի» կամ «Բրեյդաբլիկի» հետ: