20 հուլիսի 2011 - 14:08 AMT
Իրանը ոչնչացրել է ԱՄՆ ԿՀՎ անօդաչու թռչող սարքը

Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը ուրանի հարստացման «Ֆորդ» գործարանի շրջանում խփել են ԱՄՆ ԿՀՎ անօդաչու թռչող սարքը, հաղորդում է Press TV իրանական հեռուստաալիքի կայքը:

Կայքը, հղում անելով մեջլիսի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալի Աղազադե Դաֆսարիին, գրել է, որ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ԱՄՆ ԿՀՎ-ի անօդաչու թռչող սարքը Թեհրանից 100 կմ դեպի հարավ գտնվող «Ֆորդու» միջուկային օբյեկտի մոտ:

Ըստ Դաֆսարիի, անօդաչու սարքը թռիչքներ էր իրականացնում միջուկային օբյեկտի վրայով՝ ճշտելու համար գործարանի գտնվելու վայրը և այլ հետախուզական նպատակներով:

Այս հաղորդագրությունը համընկավ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթի հայտարարության հետ, որը հուլիսի 19-ին հաղորդեց, որ Թեհրանը սկսել է նոր սարքավորումներ տեղադրել ուրանի հարստացման իր գործարաններում՝ նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ն իրազեկվել է այդ մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: