20 հուլիսի 2011 - 14:27 AMT
Թուրքիայի վարչապետը սպառնում է այցելել Գազա, եթե Իսրայելը ներողություն չխնդրի Թուրքիայից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը մտադիր է այցելել Գազայի հատված, եթե Իսրայելը մինչ հուլիսի 27-ը պաշտոնապես ներողություն չխնդրի Անկարայից անցյալ տարվա մայիսին «Ազատության տորմիղի» վրա հարձակվելու համար, որի արդյունքում զոհվեցին Թուրքիայի 8 և ԱՄՆ 1 քաղաքացի, հայտնում է տեղական մամուլը:

«Էրդողանի այցելությունը Գազա նոր ճգնաժամ կառաջանցի Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններում»,-գրում է «Ռադիկալ» թերթը:

Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները, որոնք մինչև վերջերս սերտորեն համագործակցում էին ռազմաքաղաքական ոլորտում, կտրուկ սրվեցին 2010թ, մայիսի 31-ին իսրայելցի զինվորականների «Ազատության տորմիղի» վրա հարձակման արդյունքում, որը հումանիտար բեռներ էր տանում Գազա: Դրանից հետո Անկարան հայտարարեց, որ կվերանայի հարաբերությունները Թել Ավիվի հետ: