20 հուլիսի 2011 - 15:33 AMT
Հուլիսի 20-ին ողջ աշխարհում նշում են Շախմատի միջազգային օրը

1996-ից ողջ աշխարհում հուլիսի 20-ը նշում են որպես շախմատի միջազգային օր: Նման տոնի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ՖԻԴԵ-ին:

Այդ օրը նրա հովանու ներքո անցկացվում են բազմաթիվ թեմատիկ միջոցառումներ և մրցումներ: Միաժամանակ շախմատ խաղալու սեանսներ են տեղի ունենում նույնիսկ բանտերում:

Շախմատի հայրենիքը Հնդկաստանն է: 5-րդ դարում հայտնվել է շախմատի նախնին՝ չատուրանգա խաղը: