2011թ. հունիսին արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը աճել է 10,4 տոկոսով

PanARMENIAN.Net - Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2011թ. հունիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 441 մլն դոլար (165,4 մլրդ դրամ)՝ ավելանալով 10,4 տոկոսով 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, հունիսին մայիսի համեմատ նման ցուցանիշի աճը կազմել է 7 տոկոս:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 115,6 մլն դոլար (43,3 մլրդ դրամ)՝ ավելանալով 32,5 տոկոսով 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ներմուծումը կազմել է 325,4 մլն դոլար (122,1 մլրդ դրամ)՝ ավելանալով 4,3 տոկոսով: Հունիսին ընթացիկ տարվա մայիսի համեմատ գրանցվել է արտահանման 1,1 տոկոս աճ, և ներկրման անկում 9,5 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2011թ. հունիսին կազմել է 209,8 մլն դոլար (78,8 մլրդ դրամ):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---