20 հուլիսի 2011 - 17:33 AMT
Հայաստանում 36 աշակերտի բաժին է ընկնում 22 համակարգիչ, նախկին 1-ի փոխարեն

Հուլիսի 20-ին մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Դասարան անիվների վրա» նախագիծը։ Այս մասին ասվում է ԿԳՆ պաշտոնական կայքում։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հանրակրթության որակի բարձրացման համար անհրաժեշտ պայման է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը:

Ըստ Արմեն Աշոտյանի, վերջին 2 տարում Հայաստանի ուսումնական հաստատություններում զարգացում է ապրել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: «Եթե 2009 թվականին 36 աշակերտի բաժին էր ընկնում մեկ համակարգիչ, ապա այժմ այդ թիվը հասել է 22-ի, որը համապատասխանում է Եվրամիության անդամ երկրների միջինացված ցուցանիշին: Այս ցուցանիշին հնարավոր է եղել հասնել ՀՀ նախագահի կողմից հովանավորվող «Համակարգիչ դպրոցների համար» ծրագրի շնորհիվ, որի շրջանակում 2300 գերժամանակակից համակարգիչ է տրամադրվել Հայաստանի և 100-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներին», ասել է նախարարը:

Անդրադառնալով հանրակրթական դպրոցների ինտերնետային հասանելիության խնդրին` նախարարը նշել է, որ առկա 65 տոկոսի ծածկույթը մինչև տարեվերջ հասնելու է 95-ի:

Նախագծի իրականացման համար նախատեսվել է հետևյալ երթուղին` Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Ամարաս-Գանձասար-Տաթև-Նորավանք-Երևան: