20 հուլիսի 2011 - 19:19 AMT
Սերժ Սարգսյանը և Աքսել Ֆիշերը քննարկել են Հայաստանի ներքաղաքական հարցերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերին:

Նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի հետ ձևավորված համագործակցությունը` ընդգծելով, որ Եվրախորհրդի կողմից իրականացվող աշխատանքը շատ կարևոր է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ մասին ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում ևս նշել է` գոհունակություն հայտնելով համազեկուցողների արդյունավետ ներգրավվածությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ներքաղաքական գործընթացներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: