21 հուլիսի 2011 - 11:12 AMT
Շախմատի ԱԱ 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի մրցաշարի տերերի հետ

Հուլիսի 21-ին շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի մրցաշարի տերերի՝ Չինաստանի հավաքականի հետ, որը 3-րդ տեղում է:

Առաջին խաղատախտակի վրա ՖՒԴԵ-ի վարկանիշում 3-րդ տեղը զբաղեցնող Լևոն Արոնյանը կխաղա Վան Հաոյի հետ, Սերգեյ Մովսիսյանը՝ Վան Յուէի, Վլադիմիր Հակոբյանը՝ Լի Չաոյի, իսկ վերջին խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանն ուժերը կչափի Յուի Յանյիի հետ:

4-րդ տուրից հետո հայ գրոսմայստներները վաստակել են 11 միավոր, չինացիները՝ 9,5:

Եգիպտոսի հավաքականը կխաղա Ռուսաստանի հետ, Ինդկաստանը՝ ԱՄՆ-ի, Հունգարիան՝ Իսրայելի, իսկ Ադրբեջանն՝ Ուկրաինայի հետ: