21 հուլիսի 2011 - 11:35 AMT
Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողը ողջունում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը

Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը Հայաստանում կատարած այցի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը, իրենց հայտարարությունում համազեկուցողները ողջունել են Հայաստանի խորհրդարանի և Հայ ազգային կոնգրեսի միջև երկխոսությունը: Ֆիշերը հույս է հայտնել, որ նման երկխոսություն հաստատվելու է նաև ՀՀ խորհրդարանում կոալիցիոն և ընդդիմադիր կուսակցությունների միջև: «Ես շատ գոհ եմ այդ երկխոսության սկսվելու համար: Դա Վեհաժողովի վաղեմի ցանկությունն էր, քանի որ երկխոսությունն անհրաժեշտ է Հայաստանում քաղաքական իրադրության կարգավորման համար»,- ասել է նա՝ կոչ անելով կողմերին ցուցաբերել ճկունություն՝ այդ երկխոսությունը հաջողակ դարձնելու համար: Ֆիշերը նշել է նաև 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կարևորությունը երկրի ժողովրդավարական զարգացման հարցում: Նրա խոսքով, նոր ընտրական օրենսգիրքն ամուր հիմք է ապահովում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Այդ առումով նա կոչ է արել կողմերին ապահովել ընտրությունների ժողովրդավարական բնույթը և զերծ մնալ ցանկացած գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են խանգարել այդ գործընթացին:

Համազեկուցողը նշեց, որ հասկանում է հայկական պատվիրակության դիրքորոշումը եւ, ի պաշտոնե մասնակցելով ենթահանձնաժողովի առաջին նիստին, տպավորություն է ստացել` ենթահանձնաժողովը գաղափար չունի, թե ինչ հարցով է զբաղվելու:

Ինչպես հաղորդում է «Առավոտ» օրաթերթը, հանդիպմանը մասնակցած ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատմել է. «Նա հարցրեց, թե ինչ կարծիքի եք՝ ի՞ն վախճան է ունենալու այդ հանձնաժողովը: Եվ հնչեց կարճ պատասխան՝ անփառունակ վախճան: Ֆիշերը ժպիտը դեմիքն, իսահավանություն տվեց»