21 հուլիսի 2011 - 12:16 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սանահինի վանական համալիրի վերականգնումը կմեկնարկի 2012 թվականին

2010 թ. ապրիլի 13-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Լոռվա մարզում: Ինչպես հուլիսի 21-ի կառավարության նիստում հիշեցրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, խորհրդակցության արդյունքում վարչապետը հանձնարարել էր համալիր ծրագիր մշակել Սանահինի վանական համալիրի վերականգնման վերաբերյալ: Ստեղծվեց հանձնաժողով, որի անդամ դարձան տարբեր գերատեսչությունների, ՀԱԵ ներկայացուցիչներ, ինչպես նաև այդ ոլորտի մասնագետներ: Հանձնաժողովը կոչված էր ուսումնասիրելու համալիրի վերականգնման հարցը: Հուլիսի 21-ին նախարարը հաշվետվություն ներկայացրեց վարչապետին հանձնաժողովի գործունեության արդյունքների մասին, որի համաձայն Գերմանիայից հրավիրված մասնագետների մասնակցությամբ երկրորդ փորձաքննությունից հետո, սեպտեմբերին վերջնական եզրակացությունը կներկայացվի Սանահինի վերականգնման անհրաժեշտ միջոցառումների մասին և մրցույթ կհայտարարվի, որից հետո 2012թ. կսկսվեն վերականգնման աշխատանքները:

X դարի Սանահինի վանական համալիրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում, գտնվում է ողբալի վիճակում: Համալիրի կառույցների տանիքները վերանորոգման կարիք ունեն, ջուրը թափանցում է ներս, պատերը ներծծված են խոնավությամբ և սպիտակ փառով են ծածկվել: Էլ ավելի ողբալի է Զաքարյանների, Կյուրիկյանների ու Արգուտյան-Երկայանաբազուկների տոհմական դամբարանների վիճակը: Տանիքները պատվել են խոտով, որոնք ծառերի արմատների հետ միասին քանդում են տանիքները՝ փլուզման վտանգի տակ դնելով ամբողջ համալիրը:

Հայ հանրության որոշ շրջանում մեկնարկել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիան: Facebook-ում բացվել էր «Պահանջում ենք կաթողիոկսի հրաժարականը» էջր: Նման խմբի ստեղծման պատճառ էր հանդիսացել այն, որ կաթողիկոսը հայտարարել էր, թե ինքը գործ չունի լեռներում գտնվող եկեղեցիների հետ՝ խոսելով Սանահինի վերականգնման հարցի մասին:

ՖՈՏՈՇԱՐՔ